ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը հույս ունի, որ հացահատիկի գործարքը կշարունակվի Պուտինի Թուրքիա ծրագրված այցից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է իր ծրագրված այցը Թուրքիա և հույս ունի այս հանդիպումից հետո շարունակել հացահատիկի գործարքը։

«Մենք հուսով ենք, որ այդ հարցը պարոն Պուտինի հետ մոտ ապագայում որոշակի կետի կհասցնենք՝ կա՛մ հեռախոսային դիվանագիտության միջոցով, կա՛մ նրա Թուրքիա այցի արդյունքում, որը մենք արդեն քննարկել ենք», - Պարսից ծոցի երկրներ շրջագայությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը:

Թուրք առաջնորդը հավելել է, որ անհամբերությամբ է սպասում սեւծովյան հացահատիկի նախաձեռնության շարունակությանը օգոստոսին Թուրքիա նախատեսված այցի ժամանակ Պուտինի հետ քննարկումներից հետո։

«Եթե պարոն Պուտինի՝ օգոստոսին նախատեսված այցը կայանա, մենք մանրամասն կքննարկենք այդ հարցերը։ Ես հավատում եմ, որ մենք կապահովենք Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման շարունակությունը՝ չձգձգելով այս գործընթացը»,- ասաց նա։

Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին: Ռուսաստանի նախագահը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել իրենց խոստումները։ Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իրենց երկրներ, և գործարքի հիմնական նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյաններին, այդպես էլ չի իրականացվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular