ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հերթական անգամ «զենք է ճոճել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ «զենք է ճոճել»:

«Ժամանակակից պայմաններում, երբ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են, և դրանք կիրառվում են ընտրովի, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի և, հետևաբար, ուժեղացնի իր զինված ուժերը», - ասել է նա օկուպացված հայկական Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այդ նպատակով ղարաբաղյան պատերազմն ավարտվելուն պես մենք ցույց տվեցինք մեր մեծ հաղթանակը և անմիջապես սկսեցինք խորը բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում»,- ասել է Ալիևը՝ վստահեցնելով, որ «այսօր ադրբեջանական բանակը նույնիսկ ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ»։

«Երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ ստորագրությունն այդքան էլ կարևոր չէ, միայն ուժն է խաղաղության գրավականը»,- ասել է Ալիևը՝ սեփական պարտավորությունները անվերջ ոտնահարող նախագահը։

Իր հայտարարություններին ավելի մեծ նշանակություն տալու համար Ալիևն ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կշարունակեն մերձեցումը։ «Առաջիկա տարիներին մենք անպայման կշարունակենք զարգացնել հարաբերությունները։ Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հարավային Կովկասում, հասնենք կայուն խաղաղության և ապահովենք անվտանգությունը։ Առաջիկա տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ դեր կխաղան, և ոչ միայն մեր տարածաշրջանում»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular