ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույնը կլիներ, որ Հայաստանի ԱԺ-ն նախաձեռներ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը. Թեւան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ Արցախի ԱԺ-ն դիմել էր միջազգային հանրությանը՝ Արցախի ճանաչման համար. այդ միջազգային հանրություն ասվածի մեջ Հայաստանն էլ է մտնում. Լավագույնը կլիներ, որ Հայաստանի ԱԺ-ն նախաձեռներ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, դրանով Հայաստանը կասեր՝ ես ճանաչում եմ Արցախը, դրա հետ էլ, օրինակ, մտնում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ առաջարկում եմ այս-այս հարցերը քննարկել:

Անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն կոչով դիմեց Հայաստանի իշխանություններին՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի այնտեղ քննարկվի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու հարցը, Թեւան Պողոսյանն ասաց. «Հիմա, որ ասում են՝ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները իրար հետ շփվում են, այդ հարցը քննարկե՞լ են: Շատ լավ է, որ կոչեր անում են, բայց նաեւ պետք է հասկանալ, թե ինչ ենք նախկինում արել կամ չենք արել, ու արդյոք մեր կոչը ոնց է ընկալվելու: Այո, այդ կոչով դիմելը ողջունելի է, բայց գուցե պետք էր այնպես անել, որ առաջին հերթին հենց Հայաստանում գործողություններ սկսվեին: Ասենք, Հայաստանի ԱԺ-ն արտահերթ նիստ աներ եւ նախաձեռներ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքով: Հիմ որ Հայաստանը գնա այդ հարցը միջազգային հարթակներում բարձրացնելու, իրեն չեն ասելո՞ւ՝ տղա ջան, բա դու մինչեւ հիմա ի՞նչ ես արել»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակում կարծես, այլ լուծում չկա, բացի նրանից, որ հայ ազգի միասնությունը կամ ազգային զարթոնքը տեղի ունենա եւ պատրաստվենք 1992 թվականի սցենարին, այսինքն Արցախը շրջափակումից հանել եւ մեր հայրենակիցների կյանքը փրկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular