ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է առաջիկայում սրվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է առաջիկայում սրվել։ Երևանի ավագանու ընտրությունները, միայն մի դրվագը, կարող են դառնալ այդ սրման մեջ լուրջ պատճառ, ընդ որում հասարակությունից և իրական ընդդիմադիր ուժերից պահանջվում է հնարավորինս, առանց ցավոտ դրսևորումների, իրականացնել իշխանափոխություն, հեռացնել փաշինյանական վարչախմբին:
 
Մի կողմից արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, բողոքի լայնածավալ գործողությունները Հայաստանում և Արցախում, երկրորդ կողմից հայաքվեի ձեռնարկած ստորագրահավաքը, որին բազմաթիվ մարդիկ են միացել և կասկած չկա, որ անհրաժեշտ 50000 ստորագրությունը հնարավոր կլինի հավաքել մինչև պահանջված ժամկետի ավարտը, մյուս կողմից էլ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը թուլ են տալիս լուրջ համախմբման դեպքում իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, առավել ևս աշխարհաքաղաքական զարգացումներն այս ուղղությամբ ևս բարենպաստ են, և Փաշինյանը հասցրել է նյարդայնացնել, թե՛ Ռուսաստանին և թե՛ իր արևմտյան տերերին։
 
Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե Արցախի և հայաքվեի դեպքում իշխանություններն առանձնապես լուրջ մտահոգություններ չունեն և դրանք համարում են միայն փոքր ճնշում իրենց վրա, ապա Երևանի ավագանու ընտրությունները կարող է լիովին խախտել Փաշինյանի պլանները։ Առաջիկայում մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարելու են առաջադրվելու հնարավորության մասին։
 
Նրանց ունեցած որոշակի ռեյտինգը թույլ կտա լուրջ ձայներ տանել Փաշինյանական իշխանությունից, իսկ միավորվելու դեպքում ընդհանրապես իշխանափոխություն իրականացնել և ՔՊ-ին զրկել իշխանությունից Երևան քաղաքում, իսկ մայրաքաղաքն իր ռեսուրսներով և քաղաքական նշանակությամբ՝ չափազանց կարևոր է հետագա իշխանությունը փոխելու հարցում։ Երևանում պարտվելու դեպքում Փաշինյանն այլևս շանս չի ունենա, քան կորցնել իշխանությունը և կանգնել պատասխանատվության առաջ։
 
Նինա Մամյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular