ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան փորձում է Հնդկաստանին հրապուրել դեպի Միջին միջանցք. The Free Press Journal

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ The Free Press Journal Հրատարակությունը նշում է, որ ոչ վաղ անցյալում Հնդկաստանի համար Միջին միջանցքի առավելություններն այլընտրանքային երթուղիների նկատմամբ նկարագրվել են այդ երկրում Թուրքիայի հյուպատոսի կողմից, ով ցույց էր տալիս, որ Նյու Դելին պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի Եվրոպայի և Ասիայի միջև այդ երթուղու վրա։

Միջին միջանցքի  առավելությունը Հյուսիսային միջանցքի համեմատ (Ռուսաստանով) այն է, որ այն 2000 կիլոմետրով ավելի կարճ է։ Բացի այդ, Միջին միջանցքն ունի բարենպաստ կլիմայական պայմաններ և 15 օրով կրճատում է ճանապարհորդության ժամանակը ծովային ուղիների համեմատ: Այդ փաստը վճռորոշ է նրանով, որ Եվրոպայի հետ Չինաստանի կոնտեյներային փոխադրումների շուրջ 96%-ն իրականացվում է ծովով։ Գրվել է The Free Press Journal-ի հոդվածում:

Ըստ հրատարակության Միջին միջանցքը բաղկացած է երկու գծից. Հյուսիսային գիծ՝ Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան, և հարավային գիծ՝ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Կասպից ծով-Ադրբեջան: Բացի այդ գծերից, կա Միջին միջանցքի մեկ այլ ընդլայնում, որը կոչվում է Լապիս Լազուլի միջանցք, որը հայտնի է որպես Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան-Աֆղանստան տարանցիկ տրանսպորտային միջանցք:

Այնուամենայնիվ, Թուրքիայի հյուպատոսը համեստորեն «մոռացել» էր նշել Միջին միջանցքի բազմաթիվ դժվարությունները, թե՛ նյութատեխնիկական առումով, թե՛ տրանսպորտի տարբեր տեսակներ ապրանքներ անընդհատ վերբեռնելու անհրաժեշտության առումով, թե՛ բյուրոկրատիայի տեսքով, որը միաժամանակ մի քանի երկրների սահմանները հատելիս անխուսափելի է։ Էլ չենք խոսում բոլոր քաղաքական և ռազմական այն վտանգների մասին, որոնք առկա են Միջին միջանցքի գրեթե բոլոր հատվածներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular