ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտերը» 10:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանի գոլը. տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Alphanews.am-ը գրում է.

Իտալիայի սուպերգավաթակիր «Ինտերն» ընկերական խաղում ընդունել է իտալական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոլետեզեին»։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել է 10:0 հաշվով։

4 գոլ խփել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Միլանյան թիմի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 85-րդ րոպեին:

Գոլի հեղինակ են դարձել նաև Խոակին Կոռեան, Ալեսանդրո Բաստոնին, Հական Չալհանօղլուն, Դենզել Դյումֆրիսը եւ Սեբաստիանո Էսպոզիտոն։

«Ինտերը» հաջորդ շաբաթ կմեկնի Ճապոնիա եւ ընկերական հանդիպումներ կանցկացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» (հուլիսի 27) եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ (օգոստոսի 1)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular