ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մաթոսավանք» վանական համալիրի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 21-ին, ժամը 20։12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Մաթոսավանք» վանական համալիրի մոտակա անտառում քաղաքացին մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։ 

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները անվնաս հայտնաբերել են Ա․ Օ․-ին (ծնված 1950 թ․)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular