ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ Ռոստովի մարզի ավտովթարից․ 8-ամյա և 44-ամյա ՀՀ քաղաքացիները տեղում մահացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  հուլիսի 23-ին, Ռուսաստանի Դաշնությունում հայկակական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև-Կուրգան-Մալոկիր Սանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Nissan Elgrand մակնիշի 09 GG 199 համարանիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գուտուց, բախվել ծառին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 44-ամյա Գևորգ Կուկուլյանն ու 8-ամյա Գևորգ Գևորգյանը տեղում մահացել են, իսկ 44-ամյա Աբրահամ Գևորգյանը տեղափոխվել է Ռոստովի բժշկական կենտրոն: 

Դեպքի մասին Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատուն: 

Դեպքի փաստով ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular