ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը գովաբանել է գոյություն չունեցող «զանգեզուրյան միջանցքի» առավելությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է խոսել «զանգեզուրյան միջանցքի» մասին՝ որպես կատարված փաստի։

Չինական China Media Group մեդիա-կորպորացիայի հարցազրույցում Ալիեւը հավաստիացրել է. «Մենք շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, որը կդառնա լրացուցիչ երթուղի Ադրբեջանից Թուրքիա եւ Եվրոպա, եւ շինարարական աշխատանքներն ադրբեջանական տարածքում կատարվել են մոտ 70 տոկոսով»։

«Այսպիսով, Ադրբեջանով կանցնի ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, այլեւ Զանգեզուրի միջանցքը։ Այդ ամենը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի բեռնափոխադրումների ավելացման համար։

 

Միեւնույն ժամանակ, փոխադրումներն Ադրբեջանով կկատարվեն նաեւ Վրաստանի ծովային նավահանգիստներով, եւ այս առնչությամբ մենք մեծ հետաքրքրությամբ դիտարկում ենք որոշ ներդրումների հնարավորությունները։ Այնպես որ, իսկապես, տրանսպորտային համագործակցությունը չափազանց շահեկան կլինի բոլոր երկրների համար։  Բայց եւ միաժամանակ, ինչը պակաս կարեւոր չէ, դա կամրապնդի կապերը երկրների միջեւ, երկրները կդառնան ավելի փոխկապակցված, ավելի ինտեգրված։ Միջանցքների ուղիներով մենք նախատեսում ենք ստեղծել բազմաթիվ նոր արտադրություններ։ Մենք չենք ցանկանում միայն տարանցիկ երկիր լինել։ Այո, դա լավ է աշխարհաքաղաքական տեսակետից, այսինքն՝ դա լրացուցիչ շահույթ է ապահովում, մենք ցանկանում ենք ստեղծել խոշոր արդյունաբերական գոտիներ Ադրբեջանում եւ փաստացի շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Ալիեւը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular