ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը մի քանի թևերով է գնում Երևանի ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններից առաջ, այս պահի դրությամբ, հայտնի է առնվազն մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի մասնակցության մասին, ընդ որում ակնհայտորեն այդ առաջադրվող մեկ տասնյակ քաղաքական ուժերի մեծամասնությունը սերտ առնչություններ ունի գործող իշխանությունների հետ։ Եթե մի շարք ընդդիմադիր ուժեր ևս հայտարարեն, որ առաջադրելու են իրենց ընտրական ցուցակներն ավագանու ընտրություններից առաջ, ապա մեծ հավանականությամբ ընտրություններին կմասնակցեն 2 տասնյակից ավելի քաղաքական ուժեր։

Նման թվով մասնակցող քաղաքական ուժերի պարագայում, փաշինյանական իշխանությունը մեծ հնարավորություններ կստանա փոշիացնել ընդդիմության իրական ձայները, «Քաղպայմանագրի» և իր պսևդո-ընդդիմադիր ուժերի տեսքով ապահովել մեծամասնություն Երևանի ավագանիում, և Տիգրան Ավինյանին վերջապես նստեցնել իր բաղձալի քաղաքապետի աթոռին։

Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և քաղաքական ուժեր վերջին օրերին առաջարկում են ընդդիմությանը մեկ միասնական ընտրական ցուցակով և թեկնածուով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ կերպ հանրությունը չի մոլորվի, չի ապակողմնորոշվի և հնարավորություն կունենա առաջադրված բազմաթիվ «նիկոլական» ուժերի ցանկից գտնել իրական ընդդիմադիր միավորներին։ Առնվազն այս պահի դրությամբ որևէ նման հավանականության մասին խոսելը դեռևս վաղ է։

Ընդդիմադիր միավորները կամ արդեն հայտարարել են, որ առաջադրվում են, կամ էլ դեռևս կոնսուլտացիաներ են իրականացնում։ Թեպետ բազմաթիվ վերլուծաբաններ չեն բացառում, որ հնարավոր է ինչ-որ պահի, արդեն օգոստոսի մեջ, ընտրական ցուցակները ներկայացնելուց առաջ, ընդդիմությունն ի վերջո համախմբվի և մեկ միասնական թեկնածուով մասնակցի քաղաքապետի ընտրություններին։ Սա հենց այն զարգացումն էր, որից մահու չափ վախենում էր փաշինյանական իշխանությունը՝ գիտակցելով, որ միայն այդ դեպքում իր պարտությունը կանխորոշված կլինի։

Նվարդ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular