ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիվ մեկ պատուհասի ցինիզմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առիթով իր հերթական շոուների շքերթն իրականցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հանրությանը մատուցելով նոր տեսարաններ՝ փորձելով ևս մեկ անգամ ստորացնել պետությունն ու պետականության արժեհամակարգերը։

Գաղտնիք չէ, որ Երկրապահի սիմվոլը Վազգեն Սարգսյանն է, ում տոկուն ջանքերով ու քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծվեց այս պետականահենք կառույցը՝ դառնալով ՀՀ բանակի ոգեշնչման և հայրենասիրության մի յուրատեսակ կառույց։ Տարիներ շարունակ հենց Երկրապահն է կրել պետության պաշտպանության իր առանցքային բաժինը՝ լուռ, առանց էյֆորիայի ծառայելով երկրին ու բացառապես պետությանը։

Գուցե մարազմատիկ հնչի, բայց հենց նույն Փաշինյանը, ով օրեր առաջ ամբիոնից պաթոսախեղդ ճառեր էր ասում ԵԿՄ-ի մասին, գովերգում ու շնորհակալանքի խոսքեր ասում Երկրապահի տղերքին, տասնամյակներ այդ կառույցի քննադատողների թիվ մեկ քլունգն էր, և ամեն ինչ անում էր հանրային դաշտում ֆեյք թեզերի գեներացմամբ՝ այն ներկայացնել որպես չարիք, իսկ ԵԿՄ հիմնադիր Վազգենին և 20 տարուց ավել այդ կառույցը գլխավորած գեներալ Մանվելին՝ դեմոնիզացնել և անարգանքի սյունին գամելով բազմաթիվ մեղադրանքներ տիրաժավորել։ Ավելին, իշխանությունը բռնազավթելուց հետո Նիկոլի առաջին թիրախը դարձավ հենց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ հայտնի «տուշոնկա օպերացիայի» զոհը դառնալով։

Շատ է խոսվել այն մասին, որ Փաշինյանն ատում է բանակն ու զինվորականությանը, չի սիրել նաև այն մարդկանց, ովքեր անձնվիրաբար իրենց կյանքն են նվիրաբերել և ավանդը ներդրել հայրենիքի անվտանգությանը և պաշտպանությանն ի նպաստ դնելու հարցում։ Հենց դրա համար էլ, այսօր շարունակում ենք ականտես լինել նման տեսարանների։ Ի դեպ, Վազգեն Սարգսյանն այս հարցում առաջատարներից էր, քանի որ դեռևս նորաթուխ քվազիխմբագիր Նիկոլն իր «պադվալային» մամուլում Վազգենին էր թիրախավորում՝ նրա կողմից իրականացրած քաղաքականությունն ու իրականացրած քայլերը՝ համարելով ազգակործան ու հակազգային։ Փաշինյանի հայտնի «Կտոր մը կամուֆլյաժ» և «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» հրապարակումները Փաշինյանի սրտի խոսքն են՝ առ բանակ և հայրենիք, հենց սրանցով է նա ցույց տալիս և ապացուցում, թե իրականում ինչ է զգում ինքը պետության ու պետականության համար և ում շահերն է սպասարկում (տվյալ դեպքում իհարկե ոչ հայկական)։

Օրեր առաջ տեղի ուենցած միջոցառման ժամանակ Փաշինյանը ցինիկաբար ասում էր հետևյալը․ «Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է»: Թերևս Նիկոլն այս ամենն ասում է՝ հասկանալով, որ շատերս ենք հիշում վերը մեջբերած հրապարակումների բովանդականությունն ու իրական ասելիքը և գիտենք, թե ինչ դեմագոգիայով էր նա զբաղվում այդ պահին, սակայն ներկայումս գոյություն ունեցող ողբերգական ժամանակները, երբ բանակը բարոյալքված ու արժեզրկված է, Արցախն ամբողջովին հանձնված, սա ստորաքարշության հերթական դրսևորումն էր, որով լկտիաբար շարունակում է ՀՀ թիվ մեկ պատուհասը։

Անհերքելի է, որ Վազգենը ՀՀ երրորդ հանրապետության ու հաղթնակի խորհրդանիշներից մեկն է, ու բացառապես ամեն հայի սրտում ունի հայրենիքի նվիրյալ, երկրի շինարարաության ու պետական ճարտարապետության հիմնադիր՝ հայրերից մեկը, ով հավերժ իր ստորագրությունն է թողել հայկականության կոչվածի տակ, իսկ Նիկոլը, դավաճանի ու հակահայի կլեյմոն կրելու է առհավետ։ Եվ չմոռանանք՝ որ Նիկոլը պարտության ու կործանման սիմվոլն է, Վազգենը փառքի ու հաղթանակի և Վազգենի ֆեյքը դառնալով նա փորձում է ստվեր գցել ու այդ ֆոնին պաթոսային իննքհաստատում բեմադրել։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular