Ոսկու գինը բարձրանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը երեքշաբթի առավոտյան կայուն է, շուկաները շարունակում են զգուշությամբ սպասել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը կարեւոր տոկոսադրույքի վերաբերյալ, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 0,3 դոլարով կամ 0,02 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 962,55 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,35 տոկոսով՝ մեկ ունցիան 24,668 դոլար։