ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota Corolla-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Սուրեն Բ․-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Քարամ Ի․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սուրեն Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիսի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular