ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ անում ենք, որ հերթական պատերազմը չլինի. ՀՀ նախագահը՝ Իտալիայի հայ համայնքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն դժվարությունները, որոնք կան եւ որոնց միջով մենք փորձում ենք անցնել, հաջողությամբ են ավարտվելու, դրանում մի կասկածեք: Այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լևոնյան վարժարանում Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Երջանիկ եւ բարեկեցիկ Հայաստան ունենալու երազը եւս իրականություն է դառնալու: Ես ինքս չեմ կասկածում, եւ նույն փիլիսոփայությամբ  առաջնորդվում է ամբողջ կառավարությունը: Չեմ էլ ուզում նկարագրել, թե այդ ճանապարհին Հայաստանն ինչ խոչընդոտների առջեւ է կանգնում: Կար այդպիսի միտք, գաղափար, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը  կարող է երկար շարունակվել եւ դրանից մենք չենք տուժի, դա եւ քաղաքականապես էր սխալ, եւ ընդհանրապես մարդկայնորեն: Այդպես չի լինում: Եթե կա վեճ, խնդիր հարեւանի հետ, պետք է դրանք շատ արագ լուծել: Մենք ամեն ինչ անում ենք, որ հերթական պատերազմը չլինի: Այսօրվա ՀՀ կառավարության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը միտված է դրան»,-ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular