ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes. Նոր տրանսպորտային միջանցքն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ Forbes առցանց ամսագրի նոր հոդվածը պատմում է Եվրասիայի տարածքներում սպասվող տրանսպորտային երթուղիների հեռանկարների մասին։ Մասնավորապես, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրային կապեր հաստատելու համար կստեղծվի նոր խոստումնալից միջանցք, որի մասին խոսվում է ավելի քան մեկ տասնամյակ։

Միջին միջանցքը երթուղի է, որը հատում է Կասպից ծովը՝ շրջանցելով երկու պետություններին՝ Ռուսաստանին և Իրանին, որոնք խիստ պատժամիջոցների տակ են: Իրականում այդ երթուղին արդեն իսկ գոյություն ունի, քանի որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև կան էներգետիկ ռեսուրսների և ապրանքների հոսքեր, նշել է Forbes հրատարակությունը, սակայն այդ «մետաքսի ճանապարհին» փայլուն հեռանկարներ են կանխատեսվում։ «Միջին միջանցքը» դեռևս 1990-ականներից չիրականացված ծրագիր էր, որն առաջ չէր շարժվում, ըստ Forbes-ի «ֆինանսական նկատառումներով և հետխորհրդային Ռուսաստանը համաշխարհային հանրությանը ինտեգրելու ցանկությամբ» պայմանավորված։

Ղազախստանի և Ադրբեջանի խնդիրն այն էր, որ նրանք ստիպված էին ներգրավել հսկայական օտարերկրյա ներդրումներ հաճախ չհետաքրքրված Արևմուտքից, որպեսզի արագ կառուցեն նոր ենթակառուցվածքներ և ինտեգրեն ոլորտների լայն շրջանակ խիստ կարգավորվող տնտեսություններում, մինչդեռ իրենք իսկ, ըստ էության, պատանդ էին շատ ավելի հզոր հարևան երկրին,  ասվում է հրապարակման մեջ։

Ադրբեջանը և Ղազախստանը համաձայնագրեր են ստորագրել երկաթուղու ինտեգրման, նավահանգիստների կառուցման, էներգետիկ քաղաքականության համակարգման, տեղեկատվության փոխանակման, փոխադարձ տեխնիկական վերապատրաստման, ֆինանսավորման և մշակութային փոխանակման վերաբերյալ։ Ժամանակն այստեղ «ճիշտ է ընտրված», ասվում է հրատարակության վերլուծության մեջ և նշվում, որ «հաշվի առնելով Ռուսաստանի անկայուն իրավիճակը և մեկուսացումը, ներկայումս ամենահարմար ժամանակն է գործողությունների համար»։ Forbes-ը չի թաքցնում, որ այդ նախագիծն ուղղված է Արևմուտքի դիրքերի ամրապնդմանը և Ռուսաստանի, Իրանի ու Աֆղանստանի հետագա մեկուսացմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular