ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է Օսիայից երիտասարդ գիտնականներ ուղարկել Հայաստան ուսումնասիրելու ալանների գիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sputnik-ossetia.ru-ն գրում է, որ Օսիայից մի խումբ երիտասարդ գիտնականներ կմեկնեն Հայաստան ուսումնասիրելու հնագույն արխիվային ձեռագրերը և փնտրելու ալանների գրերի նմուշներ: Այդ մասին Sputnik-ին ասել է ՌԴ ԳԱ Վլադիկավկազի գիտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չիբիրովը։

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ ԳԱ Վլադիկավկազի գիտական ​​կենտրոնի պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Դիտարկեցինք համագործակցության հնարավորությունները, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն առաջարկեց պատրաստել հինգ հոգուց բաղկացած խումբ, որպեսզի նրանք կարողանան մագիստրատուրա անցնել Արևելագիտության ինստիտուտում, ուսումնասիրել նոր հայերենը և գրաբարը: Լեզուներին տիրապետելուց հետո նրանք կկարողանան աշխատել թե՛ Մատենադարանում, թե՛ այլ արխիվներում պահվող նյութերի հետ և փնտրել փաստեր մեր հին պատմություններից»,- ասել է Չիբիրովը։

Հնարավոր մասնակիցների փաստաթղթերը կընդունվեն մինչև հունիսի վերջ։ «Դիմորդների համար հիմնական պահանջն օսերենի լավ իմացությունն է: Միայն նրանք, ովքեր վարժ տիրապետում են և՛ հայերենին, և՛ օսերենին, կկարողանան այնպիսի նյութեր գտնել, որոնք լույս կսփռեն մեր նախնիների՝ ալանների հետ կապված բազմաթիվ հարցերի վրա։ Դիմորդներին կընտրի պատմաբաններից, լեզվաբաններից, այլ հումանիտար գիտությունների ներկայացուցիչներից կազմված հատուկ հանձնաժողովը, կընտրեն 3-5 հոգի Հայաստանում սովորելու համար»,- նշել է գիտնականը։

Նախագծի հովանավորը «Չիբո» առևտրային տան ղեկավար Կախաբեր Չիբիրովն է։ Չիբիրովի խոսքով, մագիստրատուրայի և նախագծի հովանավորի միջև կկնքվի համաձայնագիր փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ։

««Չիբո» ընկերությունների խմբի կողմից մագիստրատուրայի հետ պայմանագիր կկնքվի, ընկերությունների խումբը ստանձնում է ուսման վարձի, բնակության, որոշակի կրթաթոշակի վճարման պարտավորություններ, իսկ մագիստրանտը պարտավորվում է այդ երկու տարին լավ սովորել։ Պայմանագրի խախտման դեպքում մագիստրանտը պետք է վճարի իր վրա ծախսված գումարը»,- ասել է Կախաբեր Չիբիրովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular