ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հետո հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը․ Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դնել հակամարտության ռեժիմում նշանակում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը դատապարտել չգոյության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ հնչում են շեշտադրումներ, որոնք նշանակում են Հայաստանը ինչպես նախորդ 30 տարում, այնպես էլ՝ գալիք, պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում

«Մենք սրան համաձա՞յն ենք։ Եվ սա դիտարկենք ոչ թե ցանկության այլ իրադրության գնահատման տեսանկյունից։ Ինձ շատ են մեղադրում՝ ինչու այս մասին չեմ խոսել 2018-19 թթ․-ին։ Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ ասում եմ՝ եթե որեւէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի ապրել կոնֆրոնտացիոն ռեժիմում, ինքը ՀՀ պետականություն, ինքնիշխանությունը, պետական գոյությունը դնում կասկածի տակ։  2020 թվականի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը։ Մենք հարվածի տակ ենք դրել, ոչ թե վատ մտադրությամբ, այլ՝ լավ։ Այսօր էլ նույն վիճակը, բայց պետք է հրաժարվենք սրանից»,- ընդգծեց նա։

Փաշինյանը կարեւոր է համարում, որ միջազգային հանրությունը միջազգային մամուլի միջոցով տեղեկանա իրերի կոնկրետ դրության մասին։ Կարեւոր է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղն սա իրենից դուրս չհամարի՝ թեպետ հասկանալի է, որ ԼՂ-ի հնարավորությունները հասկանալիորեն համեմատելի չեն Ռուսաստանի կամ Հայաստանի հնարավորությունների հետ։

«Ամեն ինչ կարելի է անել, բայց պետք հաշվարկել դրա արդյունքը եւ հետեւանքը։ Այս իրավիճակում էսկալացիան որեւէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող։ Այս իրավիճակում լավագույն տարբերակներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելուն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում։ Մենք անընդհատ միջազգային հանրությանը ուղերձներ ենք հղում, բայց կարեւոր հարց այս պրոցեսում բաց ենք թողնում։ Իսկ այդ ուղերձները միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում կամ ընկալո՞ւմ է, թե՝ ոչ։ Այս ամբողջը պետք է ուշադիր վերլուծենք»,- նշեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular