ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն արձագանքել է Էրդողանի աղմկահարույց հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր դիրքորոշումները չեն փոխվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատառմանման մասին հարցին, թե «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ Իրանի։

Այդ հայտարարությունից հետո մեր դիրքորոշումները և տպավորությունները կիսել ենք ոչ միայն մեր գործընկեր երկրների հետ, այլև Թուրքիայի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ միջանք չի կարող գործել։ Հայաստանի Հնարապետությունը պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, որոնք, ինչպես նշված է վերջին բրյուսելյան հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, պետք է գործի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։

Լրագրողը Փաշինյանին խնդրեց մեկնաբանել նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում արած հայտարարությունը զինատեսակների մասին, որոնց «հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ մեզ չի պատկանել»:

«Դռնփակ հատվածում այդ հարցի մասին մանրամասն պարզաբանումներ տվել եմ, բայց այդ տեղեկատվությունը գաղտնի է և չեմ կարող հրապարակել»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular