ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հայտարարել է արցախցիների իրավունքների երաշխիքներ տրամադրելու Բաքվի պատրաստակամության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ բանակցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, մինչդեռ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է փոխադարձ հիմունքներով Լեռնային Ղարաբաղի հայերին իրավունքների երաշխիքներ տրամադրել, հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կան բազմաթիվ բարդ և կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն: Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991թ. Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների ստորագրած հռչակագրին լիովին համապատասխան», - ասել է Լավրովը։

Նա նշել է, որ հռչակագրի արդյունավետությունը «այսօր հաստատվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ղեկավարության կողմից», որին համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։

«Հայկական կողմն ըմբռնում ունի, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները:

Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։

Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս և այլ ուղղություններով», - ասել է Լավրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular