ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը կայցելի Վարդենիս. Անվտանգության միջոցառումներ են անցկացվում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վարդենիս։ Այցի օրակարգը վարդենիսցիներին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նա այցելելու է Սոթք։ Արդեն նախապատրաստական անվտանգային աշխատանքներ են անցկացվում` տհաճ անակնկալները բացառելու համար։

Մեր աղբյուրը հայտնում է, որ նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան ճեղքել պաշտպանական գիծն ու մոտենալ երկրի ղեկավարին: Որ հանկարծ ինչ-որ մեկը չգա ու զոնտիկով անսպասելի խփի կամ ասի՝ «դավաճան»։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանին հարցրինք այցի մասին, ասաց, որ տեղյակ չէ։ Լինելո՞ւ է նման այց, անվտանգության միջոցառումներն արդեն սկսվա՞ծ են՝ հարցրինք խոսնակին։  «Չի բացառվում, սակայն իմ կոմպետենցիան չէ, որ ես տեղեկացված լինեմ»,- ասաց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular