ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կուբա՝ Ազգային ապստամբության օր, Իտալիա՝ Սուրբ Աննայի օր, Լիբերիա՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Անկախության օր, ՍՍՀՄ՝ Պարաշյուտիստի և Էսպերանտոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897– ծնվել է  խորհրդային նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանը:

1905– ծնվել է հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը համարվող Վախթանգ Անանյանը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին»):

1983-ծնվել է հայազգի ռուս երգչուհի Զարան (Զարիֆա Մգոյան):

2001- ԼՂՀ-ում, Բաց հասարակության միջազգային ինստիտուտի հովանու ներքո, սկսվել է Ստեփանակերտի, Բաքվի և Երևանի մամուլի ակումբների հանդիպումը:

2007-բազմաթիվ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով հավաքվել են կառավարության շենքի մոտ` բողոքելով կառավարության որոշմամբ նախատեսված հարկերի գանձման նոր կարգից:

2010-Հայաստանի Վարչական դատարանը մերժել է ավելի քան 7000 սպառողների դիմումը գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

2011-Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տոնել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում և դարձել չեմպիոն: 

2016-«Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի մերձակայքում գիշերը ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ են ստացել զինված խմբավորման երկու անդամներ:

2018-Հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություն՝ հարցաքննության որպես վկա:

2019-Ողբերգական վթար է տեղի ունեցել Արցախում։ «Գազ 31» մակնիշի ավտոմեքենան Շուշիի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլորվել ձորը։ Վթարի հետեւանքով մահացել է հինգ մարդ, բոլորը նույն ընտանիքի անդամներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

657-Սաֆֆինի ճակատամարտում սուննի-մուսուլմանները ջախջախել են շիաներին խորամանկության շնորհիվ, նրանք մոտեցել էին հակառակորդին նիզակները Ղուրանի թեթերի հետևում պահած:

1572 –Մոլոդինյան ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է դեպի Մոսկվա ընթացող Ղրիմի խան Դավլեթ-Գարեյի թաթարա-թուրքական 120 հազարանոց բանակը:

1770 –ռուս-թուրքական պատերազմի ընթացքում գեներալ Ռեպնինը գրավել է Իզմիր ամրոցը:

1788 – Նյու Յորք նահանգը մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը:

1805 –Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է Նեապոլի զգալի մասը, մոտ 26 000 մարդ զոհվել է:

1847 –հայտարարվել է Լիբերիայի անկախությունը, դա առաջին անկախ երկիրն էր Աֆրիկայում:

1856 –ծնվել է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն:

1866 –Նիկոլսբուրգում ստորագրվել է խաղաղության պայմանագիր, փաստացի ավարտվել է ավտրո-պրուսական պատերազմը:

1882– Գերմանիայում առաջին անգամ բեմադրվել է Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան:

1887 – Վարշավայում տպագրվել է էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը:

1909- անգլիական Waratah շոգենավը 300 ուղևորներով դուրս է եկել Հարավային Աֆրիկայի Նաթալ նավահանգստից և անհետ կորել:

1914-անգլիական ոստիկաները գնդակահարել են իռլանդացի ազգայնականների ցույցը Դուբլինում:

1915-Ռուսաստանում կազմավորվել է լատիշական հրաձիգների դիվիզիան:

1918-Ադրբեջանում էս էռները գահընկեց են արել բոլշևիկներին:

1922 –թուրքական բանակը անցել է հակահարձակման և ջախջախել հունական բանակին Աֆոնի տակ:

1928– ծնվել է ամերիկացի ճանաչված ռեժիսոր Սթենլի Կուբրիկը, որի նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ»):

1937 –Ճապոնիան ռազմական գործողություններ էսկսել Չինաստանում:

1953- կուբացի հեղափոխականները 27-ամյա Ֆիդել կաստրոյի ղեկավարությամբ գրոհել են Սանտյագո-Դե-Կուբաքաղաքում գտնվող Մոնկադա զորանոցները:

1956 –Եգիպտոսի նախագահ Գամիլ Աբդել Նասերը հայտարարել է Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին:

1963-Գորկու ավտոգործարանում ստեղծվել են առաջին «ԳԱԶ-53» բեռնատարները:

1965 –Մալդվինները հատարարել են իրենց անկախությունը:

1966- Չինաստանում կես տարով փակվել են բոլոր դպրոցները և ԲՈՒՀ-երը որպեսզի աշակերտներին և ուսանողներին մոբիլիզացնեն իրականացնել  «կուլտուրական հեղափոխություն»:

1973 – ծնվել է անգլիացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը:

1989 -24-ամյա ամերիկացի ուսանող Ռոբերտ Մորրիսին համակարգչային վիրուս ստեղծելու մեղադրանք է ներկայացվել, սա վիրուս ստեղծելու համար դատապարտվելու առաջին դեպքն էր:

1993- Շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական մանաթը:

1999– ավարտվել է Կարգիլյան պատերազմը` Հնդկաստանի ու Պակիստանի միջև:

2020- վախճանվել է ամերիկացի հեռուստահաղորդավար եւ դերասան, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին հաղորդավար Ռեջիս Ֆիլբին։

2021 —վախճանվել է Slipknotև Murderdolls խմբերի թմբուկահար Ջոն Ջորդիսոնը, որը ընկել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես ամենաարագ թմբուկահար:

Կ. Խաչիկյան

 

           

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular