ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը եւ Ռուսաստանը կիրականացնեն համատեղ ծովային պարեկում Խաղաղ օվկիանոսում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի եւ ՌԴ ռազմածովային ուժերը առաջիկայում համատեղ պարեկում կիրականացնեն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան եւ հյուսիսային մասերում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Պարեկումն «ուղղված չէ երրորդ կողմերի դեմ եւ ընդհանուր որեւէ բան չունի ընթացիկ միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի հետ», այն տեղի է ունենալու համաձայն չինացի եւ ռուս զինվորականների միջեւ համագործակցության ամենամյա պլանի, նշվել է գերատեսչության կայքում տեղակայված հաղորդագրությունում։

Հուլիսի 20-23-ին Ճապոնական ծովի ջրավազանում տեղի են ունեցել ռուս-չինական «Հյուսիս. փոխգործակցություն-2023» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Կատարվել են մոտ 20 մարտական վարժություններ, որոնց թվում՝ համատեղ հրետանային գնդակոծություններ տարբեր թիրախների ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular