ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի մասնատումը». Փաշինյանը ԼՂ հարցում «ձեռքերը լվանում» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nsn.fm–ը գրում է, որ Հայաստանը պաշտոնապես «լվանում է ձեռքերը» և առաջարկում Լեռնային Ղարաբաղին ինքնուրույն գործ ունենալ Ադրբեջանի հետ: Այդ մասին nsn.fm-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագայի հետ կապված հարցերը։ Նրա կարծիքով, Հայաստանը չի կարող խոսել Լեռնային Ղարաբաղի անունից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափում պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Աբովյանը կարծում է, որ այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ «Հայաստանը ձեռքերը լվանում է»։ «Դա ընդամենը փորձ է արդարացնելու Հայաստանի համաձայնությունն Արցախի կործանմանը։ Ի՞նչ է ասում Փաշինյանը: Այն որ Հայաստանը ձեռքերը լվանում է, ինքներդ գլուխ հանեք: Իհարկե, դա մահապատիժ է։ Ընդ որում նրա խոսքերի հեղեղը  պետք է արդարացնի ոչ միայն Արցախի կործանումը, այլ նաև Հայաստանի մասնատումը։ Դրանք փոխկապակցված գործընթացներ են։ Դա մարդկանց աչքում իրեն արդարացնելու փորձ է»,- ասել է նա։

Միաժամանակ Աբովյանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի անփոփոխ այն դիրքորոշման մասին, որ չի պատրաստվում լինել Ադրբեջանի կազմում։ «Բայց Հայաստանի իշխանությունները մոռանում են, որ անգամ Հայաստանի տարածքն է օկուպացված, իսկ Ադրբեջանի պետական ​​դոկտրինն իրականում ենթադրում է Հայաստանի կործանում։ Առայժմ Արցախը կանգնած է, պատրաստ չէ ինքնասպանության: Հարությունյանը (չճանաչված ԼՂՀ ղեկավար) ասում է, որ Արցախը ոչ մի դեպքում չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ Ադրբեջանը չի թաքցնում իր մտադրությունները կապված այդ տարածքի քաղաքացիների արտաքսման հետ»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular