ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղաքար գյուղի տների նկուղներից փրկարարները հեռացրել են 60 խմ ջուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին, ժամը 19:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սելավաջրերը լցվում են Գեղաքար գյուղի տները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղ և անասնագոմ։

Փրկարարները տան նկուղից (մոտ 12 քմ) հեռացրել են մոտ 18 խմ ջուր, իսկ տան հարակից 2 անասնագոմերից (մոտ 120 քմ)՝ մոտ 60 խմ ջուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular