ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փենսիլվանիայից ամիշներն իրենց 14 տարեկան աղջկանով են վճարել ֆինանսական օգնության դիմաց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փենսիլվանիայի Լանկաստեր օկրուգի բնակիչ ամուսիններն իրենց 14-ամյա աղջկան ֆինանսական աջակցության դիմաց վաճառել են հասուն տղամարդուն, հայտնում է WGAL հեռուստաալիքը: Դենիել եւ Սեւիլլա Շտոլցֆուսներին մեղադրանք է ներկայացվել, 51-ամյա Լի Կապլանը մեղադրվում է միանգամից մի քանի գործով, հայտնում է Gazeta-ն:

Ենթադրվում է, թե երեքն էլ անդամակցում են ամիշներին (ամանիտներին), անաբապտիստական ուղղության պահպանողական կրոնական խմբի, որն առաջնորդվում է խիստ կանոններով, ներառյալ էլեկտրականության, հեռախոսների եւ մեքենաների օգտագործման սահմանափակումները

Ծնողները ոստիկանությանը պատմել են, որ որոշել են իրենց աղջկան հանձնել Կապլանին` ինտերնետում կարդալով, որ դա օրինական է: Աղջիկը, որն այժմ 18 տարեկան է, մեղադրյալից երկու երեխա է ունեցել, նրանցից մեկին` տասնչորս տարեկան հասակում: Հանցագործն իր տանը 12 աղջիկ է պահել կես տարեկանից մինչեւ 18 տարեկան, նրանց մի մասին նա որդեգրել է:

Երեք մեղադրյալից յուրաքանչյուրի համար 1 մլն դոլար չափով գրավ է նշանակված, գործի նախնական լսումը պետք է տեղի ունենա օգոստոսի 2-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular