ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանի նախաձեռնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն՝ Արցախում ստեղծված և օր օրի ավելի աղետալի դարձող իրավիճակի մասին այսօր պաշտոնական նամակով դիմել է «Կին քաղաքական առաջնորդներ» գլոբալ ֆորումի (WPL) հիմնադիր և նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրինին, ում հետ առիթ է ունեցել համագործակցելու որպես WPL հայաստանյան ներկայացուցիչ։

«Նամակում ներկայացրել եմ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքները և կոչ եմ արել, որ, որպես պատասխանատու անձ ու ազդեցիկ գործիչ, որպես մարդասիրության կողմնակից և մարդու բացարձակ արժեքը գիտակցող կին, օգտագործել բոլոր իրավասությունները, համախմբել «Կին քաղաքական առաջնորդներ» ֆորումի մասնակից կանանց և կանգնել քաղաքակիրթ Արցախի կողքին, կանգնել հազարավոր մարդկանց, մայրերի, երեխաների կողքին, պաշտպանել մարդասիրական շահերն ու քայլեր ձեռնարկել այս ահաբեկչությունը կանխելու համար»,- նշում է Մանե Թանդիլյանը։

Այս կերպ քաղաքական գործիչը փաստում է, որ բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել կանանց ակտիվ մասնակցության պայմաններում և նրա այս մեկ քայլը չափազանց ուշագրավ և կարևոր ազդեցություն կունենա ոչ միայն Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու, այլև Հայաստանի Հանրապետությանը բացատրելու, որ կին առաջնորդները երբեմն ավելի արդյունավետ և լուրջ աշխատանք կարող են տանել, քան տղամարդիկ։

Թինա Մուսաելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular