ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 26-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկի հետ:

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ վերջիններիս իրավական ամրագրման միտվածությամբ: Քննարկումների ընթացքում ընդգծվել է համատեղ ջանքերի ակտիվացման պահանջված լինելն՝ ուղղված հստակ առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային ու հումանիտար ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

Առանձնակի կարևորվել է նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացման հարցը՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների հաշվառմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular