ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանգլադեշում դենգե տենդից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 200-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բանգլադեշում դենգե տենդից մահացածների թիվը տարեսկզբից հասել է 201-ի։ Երկրի առողջապահության ծառայության գլխավոր վարչության այս տվյալները ներկայացրել է Xinhua գործակալությունը։

Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ հունվարից Բանգլադեշում գրանցվել է 37 688 հիվանդացած մարդ, ապաքինվածների թիվը՝ 29 560։ Տեղի փորձագետները հավաստիացնում են, որ տենդն արդեն հասել է համաճարակի մակարդակի, թեեւ կառավարությունը դա պաշտոնապես չի հայտարարում։ Մասնագետները զգուշացնում են, որ իրավիճակը կարող է վատանալ։

Վարակի տարածմանը նպաստում են Բանգլադեշում շարունակվող մուսոնային անձրեւները։ Հանրապետության իշխանություններն ուժեղացրել են մոծակների բազմացումը վերահսկելու միջոցները եւ ակտիվացրել պայքարը դրանց թրթուրների դեմ։

2022թ. Բանգլադեշում դենգեից մահացել է 281 մարդ։ Վիրուսով վարակվել է 62 423 բնակիչ։

Դենգե տենդը գերակշռում է մերձարեւադարձային եւ ենթաարեւադարձային կլիմա ունեցող երկրներում։ Վիրուսի փոխանցողներն են էգ մոծակները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular