ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջ Հռոդոսում արտակարգ դրություն է հայտարարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոդոսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային ուժեղ հրդեհների պատճառով, տեղեկացրել է նորությունների АМНА գործակալությունը։

«Քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Պապագեորգիուի որոշմամբ, հրդեհների հետ կապված, որոնք համակել են կղզին, Հռոդոսի վեց շրջաններում մտցվել է արտակարգ դրություն։ Խոսքը Հռոդոսի, Կալիտեայի, Յալիսոսի, Պետալուդոնի, Աֆանտոսի եւ Արխանգելոսի մասին է»,- նշվել է հաղորդագրությունում։

Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկի միջոցներ հատկացնել առաջնահերթ խնդիրների կատարման, ենթակառուցվածքի եւ բնակարանների վերականգնման համար։

Անցած շաբաթ, հուլիսի 18-ին սկսված հրդեհի հետ կապված, այդպիսի ռեժիմ էր հայտարարվել երեք մունիցիպալ շրջաններում։ Անցած կիրակի՝ եւս մեկում, այժմ եւս վեցում։ Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմը տարածվել է ողջ կղզում, տեղեկացրել է գործակալությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular