Էրդողանը եւ ՉԺՀ ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգի հարցեր, հաղորդում է TRT-ն։
Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։ Օրակարգում հիմնական հարցերն էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, մասնավորապես՝ առեւտրատնտեսական ոլորտում: Քննարկվել է նաեւ հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրանից Ռուսաստանի դուրս գալը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։