ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահեն զոհվեց՝ բաց տարածքում տանկով կռիվ տալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Հրազդանի զինվորական պանթեոնում ամեն շաբաթ օրը օդը խնկաբույր է, շիրմաքարերից մի քանիսին՝ թարմ ծաղիկներ: Պանթեոնը շատերի համար է սրբավայր, 2016-ի ապրիլից հետո նաեւ Հրազդանցի Զաքարյանների համար: Նրանց միակ որդին Վահեն այդ օրերին հերոսացած տղաներից է:

Աշխատանքը ծնողներին դեռ տարիներ առաջ էր ստիպել թողնել Հրազդանը ու տեղափոխվել Ռուսաստան: Վահեն երկու քույրերի հետ որոշել էր մնալ:  13-ամյա Վահեն օտար միջավայրին միայն 7 ամիս էր կարողացել դիմանալ, վերադառնալու որոշման հետ ծնողներն այնքան էլ համաձայն չեն եղել, բայց Վահեին ետ պահել չէր ստացվել:

9-ը տարեկանից Վահեն սպորտով էր զբաղվում, հաջողությունների պակաս չուներ: Դպրոցն ավարտելուց հետո, որոշել էր հենց այս ուղղությամբ էլ կրթությունը շարունակել:

«Ընդունվել էլ ֆիզկուլտուրային ինստիտուտ ու ինքը հոկտեմբերի 14-ին տեսավ էտ թուղթը, ամսի 16-ին գնաց բանակ»,- պատմում է մայրը:

Ծնողներն ասում են ծառայությունը հետաձգելու հնարավորություն ուներ, առանց երկար մտածելու հրաժարվել էր: «Պիտի մրցումների գնար հրաժարվեց»:

Ծառայությունից տանկիստ Վահեն գոհ էր: Այն ,որ իրավիճակը սահմանին լարված է, ծնողները հեռուստացույցով էին լսել, Մոսկվայից շտապել էին Հայասատան, Վահեն մինչ այդ հանգսատացրել էր ինքն ուսումնավարժանքի է մասնակցում:

«Ապրիլի 4-ին եկանք ու ճանապարհին իմացանք էտ դեպքն է եղել»:

Հետո պիտի իմանային, որ ներկայացրած ուսումնասվարժանքը իրականում հատուկ գործողությունն է եղել, ու իր մյուս ընկերների հետ Վահեն 7 րոպե բաց տարածքում հակառակորդի հետ տանկով կռիվ է տվել: Վահեի հայրն ասում է՝ շատ զինվորականներ վստահեցրել են, թեեւ տղաների տանկը հակառակորդը կարողացել է խոցել , բայց իրենց արածը հերոսություն է:

Զաքարյանների տանն ամենուր որդու պարգեւներն են: Միշտ սպորտային հաղթանակներով է տուն վերադարձել , ծառայության ընթացքում էլ աչքի ընկել որպես լավ տանկիստ: Ծառայությունը ժամանակից շուտ է ավարտել , բայց պարգեւներ դեռ շարունակում է ստանալ:

Վահեի զոհվելուց հետո բակում, որտեղ մի ժամանակ մանկական խաղեր է խաղացել, դպրոցում որտեղ սովորել է ՝ ամեն տեղ Վահեն իր ներկայությունն ունի: Ծնողներն ասում են 13 տարեկան էր, երբ որոշեց Մոսկվայի հանգիստ կյանքը թողնել ու Հայաստան վերադառնալ: Այն, որ մայրն ու հայրը իր օրինակին չէին հետեւել, երիտասարդի սրտով չի եղել, ծառայության ընթացքում չէր ստացվել, բայց նախորդ տարվա ապրիլին Վահեն հերոսանալով մեկընդմիշտ ծնողներին ստիպել է Հայրենիք վերադառնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular