ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Հովիտ գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 26-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից անասնագոմում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 07:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և ներսում կուտակած մոտ 500 հակ անասնակեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular