Ոսկին թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները գնահատում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 6,65 դոլարով կամ 0,34 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 976,75 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,85 տոկոսով՝ մեկ ունցիան 25,183 դոլար։