ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը գնալով հեռանում է Ռուսաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ երեք հսկայական հայկական սփյուռք կա Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, որոնք միասին գերազանցում են Հայաստանի բնակչության թվաքանակը։ Միևնույն ժամանակ, Երևանը Մոսկվայի դաշնակիցն է և ՀԱՊԿ անդամ, սակայն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած երկրորդ պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը սկսել է աստիճանաբար հեռանալ Ռուսաստանի Դաշնությունից և փորձելով փոխել իր հովանավորին ավելի ու ավելի ինտենսիվ սիրախաղ է սկսել Արևմուտքի հետ։

Օրինակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բառացիորեն գրանցվել է Բրյուսելում։ Նա ակտիվորեն հանդիպումներ է ունենում ՆԱՏՕ-ի և Եվրամիության ֆունկցիոներների հետ խոսելով իր երկրի նոր առաջնահերթության մասին, որն է Ռուսաստանի Դաշնությունից կախվածության նվազեցումը։ Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի գրեթե ողջ կառավարությունը չի թաքցնում իր թերահավատությունը Մոսկվայի հետ հետագա համագործակցության վերաբերյալ և զգուշավոր լավատեսորեն է տրամադրված Արևմուտքի հետ սերտ կապեր հաստատելու հարցում։ Միևնույն ժամանակ, արևմտյան երկրները բացարձակապես չեն առարկում Երևանն իրենց շահերի ուղեծրում (ազդեցության ոլորտում) ներառելու հեռանկարին։

Այսպիսով, Ֆրանսիայի Սենատի երկարամյա նախագահ Ժերար Լարշեն հայկական կողմի հետ հանդիպումների արդյունքում արդեն կոչ է արել Փարիզին ֆրանսիական զենք տեղափոխել Երևան։ 2021 թվականի ապրիլի կեսերին նա ստացել է Հայաստանի պետական ​​պարգևը՝ Պատվո շքանշանը, «հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։

Ավելին, Գրիգորյանի նման հայ պաշտոնյաները պատրաստ են զոհաբերել ոչ միայն պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Նրանք համաձայն են «հանուն Արևմուտքի հետ բարեկամության»  վնասել սեփական երկրի շահերն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Նրանք պատրաստ են հրաժարվել Մեծամոր քաղաքի մոտ գտնվող Հայկական ԱԷԿ-ից  (VVER-440 տիպի մեկ աշխատող ռեակտոր՝ առնվազն մինչև 2026 թվականը 407,5 ՄՎտ էլեկտրական հզորությամբ շահագործման հնարավորությամբ), այսինքն փակել այդ օբյեկտը հանուն «եվրոպական բնապահպանական նպատակների»։

Մի քանի ամիս առաջ Երևանը նույնիսկ սկսեց Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, որի նկատմամբ երկար տարիներ բացարձակ անտարբերություն էր դրսևորում։ Ըստ ամենայնի, հայկական կողմը որոշել էր այդ կերպ իր վերաբերմունքը ցույց տալ ռուսներին, քանի որ դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր էր տվել։ Նման կերպ Հայաստանի ներկայիս իշխանությունները որոշել են իրենց ընդգրկել «ձեռքսեղմված դեմոկրատների» արևմտյան ցուցակում։

Սակայն Հայաստանը դեռ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Նույն Գրիգորյանը բացատրել է պատճառը. պարզվել է, որ արևմտյան գործընկերները չեն գնահատել նախկինում տրված ազդանշանները, ուստի դաշինքից դուրս գալն իմաստ չունի։

Դեռևս անհնար է ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, քանի որ դրանց փոխարինողներ չկան, բայց Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված շարժվում են այդ ուղղությամբ: Մասնավորապես, 2022 թվականին Երևանը Հնդկաստանից 250 մլն դոլարի զենք է պատվիրել։

Հայկական կողմը մասնավորապես դժգոհություն է հայտնում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքի առնչությամբ, որը եռակողմ համաձայնագրի համաձայն պետք է գտնվի ռուս սահմանապահների (զինվորական) վերահսկողության տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular