ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար Երևանում․ Առինջի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Range Rover-ը, կա տուժած․ shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում, այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են 70-ամյա Հենրիկ Հ.-ի վարած ռուսական համարանիշներով Range Rover-ն ու 24-ամյա Գևորգ Վ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն դեպք վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում օգնություն է ցուցաբերել մի քաղաքացու, ով այս պահին հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Երկորրդ անգամ ժամանած շտապօգնության ավտոմեքենան բժիշկների և պարեկների օգնությամբ 1 հոգու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում վիրավորի ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular