ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կավելացնի զորակազմը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան առաջիկայում կավելացնի զորակազմը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որն այցելել է Վանուատու։ Նրա ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատի X-ում (նախկին «Թվիթեր»)։

«Ֆրանսիայում ընդունված ռազմական պլանավորման օրենքի շրջանակում, որը ես կստորագրեմ մի քանի օրից, մենք կհատկացնենք 150 մլն եվրո հանդերձավորման եւ նորագույն սարքավորումների համար։ Մենք լրացուցիչ կտեղակայենք 200 զինվորական»,- ասել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել էր, որ Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) ծառայում է 1,6 հազար զինվորական։

Մակրոնը Վանուատու է ժամանել նախօրեին, Նումեա (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) այցելության ավարտից հետո։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular