ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իր խնդիրների կատարումը։

30 դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն  են իրականացնում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղարար զորախմբի գործունեության մասին հուլիսի 27-ի տեղեկագրում։

Անցած օրվա ընթացքում ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտում չի գրանցվել։ Պարեկություն է կատարվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով անընդմեջ կապ է գործում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular