Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ուկրաինայի թեման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հուլիսին դեռ սպառված չէ»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին։
«Մենք նիստ ենք խնդրել հուլիսի 31-ին՝ կապված Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական մեթոդների համակարգված կիրառման հետ, ինչը Ուկրաինայի շուրջ ճգնաժամը սրող գործոն է։ Մեծ Բրիտանիայի նախագահությունը այն նշանակել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին»,- գրել է նա։