ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը հայտարարել է հացահատիկի գործարքի բոլոր մասնակիցների հետ աշխատանքի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ն աշխատում է հացահատիկի գործարքի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի, հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մենք գործի ենք դնելու բոլոր կապերը բոլոր կողմերի հետ՝ Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ սևծովյան հացահատիկի գործարքը վերականգնելու նպատակով»,- նշել է Գուտերեշը։ Ըստ նրա, ՄԱԿ-ը «շփումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ»։

«Մենք հնարավոր ջանքերն ենք ձեռնարկում, որպեսզի գլոբալ շուկա վերադարձնենք ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից արտահանվող պարենամթերքն ու պարարտանյութը»,- ասել է նա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular