ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ծածուկ ձևավորում է իր Արտաքին հետախուզական ծառայությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստով ընդունեց «Արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենսդրական փաթեթը, որով Հայաստանում նոր ծառայություն էր ստեղծվել, իսկ դրա ղեկավարին նշանակելու է վարչապետը։

Արդեն հունվարին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարական տվեց պաշտոնից, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հենց նա էլ նշանակվելու էր «Արտաքին հետախուզական ծառայության» պետի պաշտոնում։ Օրենսդրական փաթեթով ծառայության պետ դառնալու համար ամենևին էլ հետախուզության մարմիններում աշխատանքի փորձ պարտադիր չէ։

Անցել է շուրջ վեց ամիս, սակայն «Արտաքին հետախուզական ծառայությունն» այդպես էլ չի ստեղծվել, չունի շենք, իսկ Քրիստինե Գրիգորյանը չի էլ նշանակվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այնպես չէ, որ փաշինյանական վարչախումբը լիովին անգործության է մատնվել «Արտաքին հետախուզական ծառայության» հարցում, ընդհակառակը, բրիտանական հատուկ ծառայությունների ուղղորդմամբ վերջին ամիսներին զգալի աշխատանք է կատարվել, մասնավորապես նույն Քրիստինե Գրիգորյանն այժմ, թե՛ Հայասատանում և թե՛ Մեծ Բրիտանիա պարբերաբար այցերի ընթացքում ծանոթանում է իր աշխատանքի հիմնական գործառույթներին, նաև հատուկ ինստրուկտաժ է անցնում, թե ինչպես պիտի ղեկավարի ծառայությունը։

Տեղերում նույնպես բազմաթիվ աշխատակիցների են ներգրավել, նրանց հետ ևս հատուկ ուսուցում է իրականացվում։ Ուշագրավ է, որ այս ծառայության ստեղծմամբ՝ նախ լրջագույն հարված է հասցվում Ազգային անվտանգության ծառայությանը, թուլացնում է նրա դերն ու նշանակությունը, երկրորդ՝ նոր ստեղծված ծառայությունն ամբողջովին դուրս է լինելու ռուսական ազդեցությունից, սակայն այս անգամ էլ ենթարկվելու է բրիտանական հատուկ ծառայություններին։

Լոնդոնը հատկապես շահագրգռված է արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ և այն իր սեփական կադրերով լցնելու հարցում։ Տարածաշրջանում ունեցած սեփական նկրտումներին հագուրդ տալու համար, բրիտանական հատուկ ծառայությունները ոչնչի առջև կանգ չեն առնում, այդ թվում Հայաստանի ագային անվտանգության ծառայությունը թուլացնելու և իրենց գրպանային ծառայությունը ստեղծելու հարցով։

Անժելա Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular