ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար՝ Բագրատաշենի ճանապարհին. Mercedes-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում, այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել. ժամը 07:50-ի սահմաններում  Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակացության չգալով՝ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանն է:

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular