ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպատժելի «բեզպրեդելը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին Եղեգնաձորում բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին  ու  կոմայի մեջ էր գտնվում մինչև օրս։

Դեպքից հետո Մխիթարյաի հարազատները պնդում էին, որ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև այն ժամանակվա Վայոց Ձորի մարզպետ, նախկին ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության աշխատակազմի ղեկավար՝ Տրդատ  Սարգսյանը, ում հաջողվել է ազատվել քրեական պատասխանատվությունից, և գործով կալանավորված է նրա այն ժամանակվա  օգնականը։ Ի դեպ, միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել է այդ ժամանակվա մարզպետն ու նրա շրջապատը:

Հատկանշական է այն, որ այս գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նշենք, որ միջադեպից մեկ շաբաթ անց Սարգսյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին։ Մարզպետի ներկայության հանգամանքն իրենց ցուցմունքներում պնդել են նաև 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական կոմիտեն, սակայն, ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Սարգսյանը 2019 թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Տեղի ունեցածից հետո՝ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվել և ուղարկվել դատարան։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Ավելի ուշ Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Ըստ էության՝ օրվա իշխանությունները և ողջ վարչական ապարատը յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի է նետել իր անբարոյական ողջ գործիքակազմը և փորձում է ամենաստոր ու էժան շոուներով փրկել սեփական կաշին։ Փաստ է այն, որ մեր օրերում անամոթության ու ցինիզմի տարբեր դրսևորումների պակաս չունենք, որոնք ի կատար են ածվում իշխանությունը երկրում բռնազավթած օկուպանտների կողմից։

Աներկբա է նաև այն, որ մեր երկրում  անպատժելիության մթնոլորտն իշխող վարչախմբի  օրոք հասել է գագաթնակետին` քաղաքացու վրա թքելուց սկսած, նմանատիպ  դաժան սպանություններով վերջացրած, այն էլ պետական կարևոր պաշտոնյաների  անմիջական մասնակցությամբ։ Սա է երկրի ու պետության իրական վարքը, թե չէ` մենակ  ժողովրդավարություն, դեմոկրատիա, բաստիոն ու նմանատիպ լոլոներ երգելով ու մեծ-մեծ խոսելով  հեշտ է «կռուտինտեր» անել։ Փաստ է, որ Նիկոլի իշխանության հենքն անբարոյականությունն ու անարժեքությունն է, որոնք ստանում են պետական հովանավորչություն։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular