Վրաստանի նախագահը սատարել է ռուս զբոսաշրջիկների դեմ ակցիա իրականացնողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սատարել է ռուս զբոսաշրջիկների դեմ ակցիա իրականացնողներին, հաղորդում է Նովոստի Գրուզիան։
«Ես հպարտ եմ մեր ժողովրդով, որը խաղաղորեն բողոքարկել է Ռուսաստանի Նոր սադրանքը՝ ռուսական զբոսաշրջային նավի մուտքը Վրաստանի Բաթումի նավահանգիստա այն դեպքում, երբ Պուտինը արգելափակում է հացահատիկի առաքումները եւ խոչընդոտում ազատ նավարկությանը Սեւ ծովում: Սեւ ծովի անվտանգությունը կենսական նշանակություն ունի Վրաստանի, Ուկրաինայի եւ Եվրամիության համար»,-գրել է Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում։