ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես խաբել պաշտպանության նախկին նախարարին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օգոստոսի 1-ին և 2-ին լսելու է Դավիթ Տոնոյանին, ընդ որում հատուկ շեշտել են, որ նիստերը լինելու են դռնփակ։ Ինքը՝ անորակ հրթիռների գործով կալանավորված պաշտպանության նախկին նախարարը, երեկ հայտարարել է, թե քննիչ հանձնաժողովի նիստերին փակ ձևաչափով մասնակցելու ձևաչափ չի տվել և ցանկանում է, որ իր խոսքը լինի հրապարակային։

Տոնոյանի պաշտպաններն ակնհայտ կեղծիք են որակել իշխանականների պնդումը, թե նախկին նախարարը համաձայնել է փակ ֆորմատին։ Միևնույն ժամանակ չեն բացառել փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը, ինչը վկայում է, որ Դավիթ Տոնոյանին պարզապես պարտադրելու են ներկայանալ քննիչ հանձնաժողով և ցուցմունք տալ։

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե կհամաձայնի ներկայանալ Ազգային ժողով և ցուցմունք տալ, միայն եթե նույն նիստին մասնակցի Նիկոլ Փաշինյանը, իսկ նիստը լինի հրապարակային։ Փաշինյանը ներկայացավ առանց Տոնոյանի, հրապարակային նիստում արեց մի շարք վիճահարույց հայտարարություններ, Հայկական բանակին մեղադրեց հնարավոր բոլոր մեղքերի մեջ, իսկ Տոնոյանին որևէ կերպ չէին բերել այդ նիստին, որպեսզի չհակադարձեր Փաշինյանի պնդումներին։ Իսկ այժմ նա ստիպված է լինելու ներկայանալ և իր տեսակետները ներկայացնել դռնփակ դատական նիստում։ Դատարանն արդեն իսկ տվել է թույլտվություն, և Տոնոյանը քրեակատարողական վարչության աշխատակցի ուղեկցությամբ օգոստոսի 1-ին պետք է լինի խորհրդարանում։ 

Թամարա Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular