ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն օգտագործման համար ստացել են Թուրքիայում արդիականացված «Լաչին» գրոհային ինքնաթիռը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սու-25 գրոհային ինքնաթիռը, որը պլանային կարգով ուղարկվել էր Թուրքիա, հասցվել է Ադրբեջան արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որոնք իրականացրել է թուրքական TUSAŞ աերոտիեզերական ընկերությունը։  Նախագիծը կրում է «Լաչին» անվանումը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կատարվել են փորձնական թռիչքներ։ Ավարտվել են ինքնաթիռի վրա տեղադրված թուրքական արտադրության «խելացի» ռումբերի եւ հրթիռների փորձարկումները, կատարված աշխատանքն ընդհանուր առմամբ ստացել է ռազմական մասնագետների դրական գնահատականը։ Սու-25-ի («Լաչին» արդիականացման) պայմանագի ստորագրման արարողությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ թուրքական TUSAŞ ընկերության միջեւ տեղի է ունեցել հուլիսի 26-ին Ստամբուլում, Պաշտպանական արդյունաբերության IDEF-23 միջազգային ցուցահանդեսի շրջանակում»,- գրել են ԶԼՄ-ները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular