ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


SpaceX-ը ուղեծիր է ուղարկել աշխարհի ամենածանր արբանյակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

SpaceX-ը ուղեծիր է ուղարկել Յուպիտեր 3-ը՝ աշխարհի ամենածանր կոմերցիոն կապի արբանյակը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ ամերիկյան SpaceX ընկերությունը չեղարկել էր Falcon Heavy հրթիռի արձակումը ամերիկյան Յուպիտեր 3 կապի արբանյակով արձակումից մեկ րոպե առաջ։

Falcon Heavy-ի արձակումը պետք է տեղի ունենար չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 23։04-ին (հինգշաբթի՝ Երևանի ժամանակով 07:06-ին): Հրթիռի արձակումը հետաձգվել է մինչև հաջորդ օրը։ SpaceX-ը հայտնել է, որ և՛ արձակման սարքը, և՛ կապի արբանյակը լավ վիճակում են: Հաղորդվում է, որ Յուպիտեր 3 կապի արբանյակն ունի 500 գիգաբիթ/վրկ առավելագույն թողունակություն ապահովելու հնարավորություն:

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի արձակումը Starlink մինի արբանյակների խմբի հետ չեղարկվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular