ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում` հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ի և օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։

 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 29-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+163, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,

Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+27, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+36,

Արարատում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝  +18+21, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +35+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+32, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+24,

Արցախում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+32։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular