ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Հայաստանի միջև Հռոմի ստատուսն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mk.ru-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի և Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի նախագահությամբ։   «Հանդիպմանը անդրադարձել է եղել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին։ Ընդգծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները չվնասելու կարևորությունը»,- նշել է մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին դիմել էր Սահմանադրական դատարան Հռոմի ստատուսը սահմանադրությանը համապատասխան ճանաչելու համար: Դա տեղի էր ունեցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերից մի քանի ամիս առաջ։

Պատճառը, որը Երևանին մտածել է տվել միանալ պայմանագրին, Ադրբեջանին պատասխանատվության կանչելն էր Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարված հանցագործությունների համար։ Այս տարվա հունվարին Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու համար, Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել։ 

Սակայն Մոսկվան համարում է, որ ստատուսի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին։ «Ինչպես մենք հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնք նա վարում է։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այդ քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը և զգուշացրել, որ Երևանը պետք է ուշադիր հաշվարկի նման որոշման դրական ու բացասական կողմերը։

Երևանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, սակայն այն չի վավերացրել։ 2004 թվականին Հանրապետության Սահմանադրական դատարանը համաձայնագրի պարտավորությունները հակասող է ճանաչել Հիմնական օրենքի որոշ դրույթներին։ Հետագայում երկրի Սահմանադրությունը մի քանի անգամ փոխվել է, և այժմ հնարավոր է դարձել միջազգային պայմանագրի վավերացումը։ 2023 թվականի մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը պատասխանել է, որ Հռոմի ստատուսը չի հակասում երկրի հիմնական օրենքին։

Հայաստանը բազմիցս է ընդգծել, որ նման որոշումը կապ չունի Ռուսաստանի հետ, և իրենք փորձում են փոխզիջումային տարբերակ գտնել Մոսկվայի հետ այդ հարցում։

Ապրիլի 1-ին Արշակյանը հայտարարել է, որ Երևանը կարող է պայմանագիր կնքել Մոսկվայի հետ, որպեսզի Հռոմի ստատուտը չվնասի երկու երկրների ռազմավարական հարաբերություններին։ Առայժմ հանրապետությունում Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը կասեցված է։ «Ստատուսի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի եղել ուղղված Ռուսաստանի դեմ»,- գրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը մեջբերելով Արշակյանի խոսքերը։

Այս հարցով mk.ru-ն զրուցել է Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ.

« Իհարկե, սա ցուցադրական որոշում կլիներ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ այդ դատարանը որոշել է քրեական պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահին և կալանավորել նրան։ Այս իրավիճակում Հայաստանը որպես Ռուսաստանի դաշնակից, պետք է հաշվի առնի դա և չվավերացնի Հռոմի ստատուտը։ Եվ, ինչպես ես եմ հասկանում, Ռուսաստանի կողմից հնչեցրած քննադատություններից հետո նրանք սպասողական դիրք են գրավել և հարցը հետաձգվել է։

Ռուսաստանը ներգրավված է Հայաստանի հետ կապված բազմաթիվ գործընթացներում ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտներում։ Իհարկե, նման որոշումներն ուղղակիորեն կապված չեն մեր համագործակցության և երկկողմ հարաբերությունների այլ թեմաների հետ։ Բայց դա գնալու է երկրորդ պլան և անբարենպաստ մթնոլորտ կստեղծի այն հարցերում, որոնցում շահագրգռված է Հայաստանը։

Չգիտեմ կգնա՞ն դրան, թե՞ ոչ, բայց դա ցուցադրական ժեստ կլինի։ Եվ կարծում եմ, որ նրանք նրանք այնքան զգույշ կլինեն, որ դա չանեն»,- ասել է Զատուլինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular