Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկին երկուշաբթի առավոտյան էժանանում է՝ մեկ տրոյական ունցիան 2 000 դոլարից իջնելով ուրբաթ օրն արժեքի բարձրացումից հետո։ Ամսվա սկզբից թանկարժեք մետաղի արժեքը կարող է աճ գրանցել, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 7,3 դոլարով կամ 0,37 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 992,6 դոլար։ Ամսվա սկզբից աճը կարող է կազմել 3,3 տոկոս։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 0,53 տոկոսով՝ մեկ ունցիան 24,365 դոլար։