ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԽՄԿ–ից ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն ինքը չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել հարազատներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում Կարմիր խաչի և ՄԱԿ–ի գրասենյակների մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, հայտարարել էր, որ իրենք` ընտանիքի անդամները, մինչ այս պահը չեն կարողացել կապ հաստատել հոր հետ։

«Իսկ, այն, որ ասել էին, թե հարազատները կապ են հաստատել իր հետ, ասել եմ, որ կեղծ է, նման բան չկա։ Նրանք ասացին, որ այդ հաղորդագրությունը կջնջեն։ Միևնույն ժամանակ ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ»,– ասաց Վերա Խաչատրյանը։

ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից հետո Վագիֆ Խաչատրյանի դուստրը ակնկալիք չունի, որ կվերադարձնեն իր հորը. ԿԽՄԿ–ից ասել են, որ իրենց մանդատը թույլ է տալիս միայն տեսակցություններ կազմակերպել։

Վերա ԽաչատրյանըԿԽՄԿ–ից տեղեկացել է, որ միայն հուլիսի 29–ին են կոմիտեից այցելել իր հորը։

«Ասում են, որ շատ են ցավում կատարվածի համար։ Ասում են, որ Ադբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրը պետք է անցներ սահմանը, սակայն խախտել է խոստումը»,– պատմեց Վերա Խաչատրյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular